opencaselaw.ch

73175/10

RAPPAZ v. SWITZERLAND - [Armenian Translation] legal summary by the RA Association of Judges and the COE Human Rights Trust Fund

Hudoc Ch · · Français CH
Source Original Export Word PDF BibTeX RIS

Inadmissible

Volltext (verifizierbarer Originaltext)

© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին: © Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document. © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document. Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 161 2013 թվականի մարտ Ռապպազն ընդդեմ Շվեյցարիայի (dec.)

- 73175/10 2013 թվականի մարտի 26-ի որոշում [II բաժանմունք] 2-րդ հոդված Պոզիտիվ պարտավորություններ Դատապարտյալին հարկադրաբար կերակրելը հացադուլ սկսելուց հետո նրան ազատ արձակելու փոխարեն. Անընդունելի: 3-րդ հոդված Նվաստացնող վերաբերմունք Անմարդկային վերաբերմունք Իր կալանավորման դեմ հացադուլի միջոցով բողոքող դատապարտյալին հարկադիր կերակրելու հնարավորությունը. անընդունելի: Գործի փաստական հանգամանքները

– 2000 թվականին դիմողը դատապարտվել էր 16 ամիս ժամկետով ազատազրկման թմրանյութերի վաճառքի համար: Բանտում նա հացադուլ էր սկսել: Նա 30 օրով ազատ էր արձակվել և հետագայում կրկին բանտարկվել էր ու ավարտել էր իր պատժի կրումն առանց լուրջ միջադեպերի: 2008 թվականին Կանտոնային դատարանը դիմողին դատապարտել է 5 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման տարբեր հանցանքների համար: Նա իր պատիժն սկսել է կրել 2010 թվականի մարտից, և այդ պահից նա հացադուլ է սկսել՝ օգտվելով մարիխուանայի օգտագործման օրենսդրությունից ու բողոքելով իր դատապարտման դեմ, ինչը, նրա կարծիքով, չափազանց խիստ էր: Պատճառաբանելով, որ իր առողջությունը վատթարանում է, դիմողը դիմել էր իրեն ազատ արձակելու համար: 2010 թվականի օգոստոսի 26-ին Դաշնային դատարանը մերժել է նրա դիմումը` գտնելով, որ հարկադիր կերակրելն իրական այլընտրանք է ազատ արձակմանը: 2010 թվականի դեկտեմբերին դիմողը դադարեցրել է իր հացադուլը հարկադիր կերակրման չենթարկվելու համար: Իրավունք

– 2-րդ հոդված: Եթե դատապարտյալը հացադուլ է սկսում, ապա նրա առողջական վիճակի վրա դրա ունեցած պոտենցիալ հետևանքներն արդյոք չեն հանգեցնում Կոնվենցիայի խախտմանը, որը սահմանում է, որ պետական իշխանությունները պետք է պատշաճ կերպով քննության առնեն իրավիճակը և զբաղվեն այդ հարցով, մասնավորապես այն դեպքում, երբ շահագրգիռ անձը շարունակում է մերժել ուտել ու խմել` չնայած նրա առողջության վատթարացմանը: Սույն գործով շահագրգիռ վարչական ու դատական իշխանություններն անմիջապես գիտակցել էին այն վտանգը, որը հացադուլը հասցրել էր դիմողի առողջությանն ու նույնիսկ նրա կյանքին, և միջոցներ էին ձեռնարկել, որոնք, նրանց կարծիքով, անհրաժեշտ էին վտանգը կանխելու համար: Ուստի դիմողն սկզբում ազատ էր արձակվել 15 օրով: Հաջորդիվ նա կրկին ձերբակալվել էր և հացադուլը վերսկսելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց իր պատիժը բժշկական հսկողության ներքո կրելու համար` նախքան տնային կալանքի վերցնելը: Երբ նա կրկին ազատազրկվել էր Դաշնային դատարանի 2010 թվականի օգոստոսի 26-ի դատավճռից հետո, կրկին հրաժարվել էր ուտել ու խմել և նորից տեղափոխվել էր հիվանդանոց: Դիմողի վիճակն անհանգստության պատճառ հանդիսացավ 2010 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ նա այլևս բանտում չէր, սակայն կցվել էր հիվանդանոցի բանտային մասին: Այդտեղ նա գտնվում էր բժշկական թիմի մշտական հսկողության ներքո, ովքեր իշխանություններին տեղյակ էին պահում վիճակի յուրաքանչյուր փոփոխության մասին և զեկուցում էին նրանց իրենց պատրաստակամության մասին՝ > դիմողի համար, եթե նա համառորեն շարունակի պահպանել իր որոշումը մինչև իր կյանքի վերջը: Բացի դրանից, դիմողի առողջության հետագա վատթարացումը կանխելու նպատակով, վարչական իշխանությունը, հետևելով Կանտոնային դատարանին, կարգադրել էր, որ նրան հարկադրաբար կերակրեն: Երբ բժիշկը զննել էր դիմողին և հրաժարվել իր հիվանդի կամքին հակառակ նման քայլի դիմելուց, Կանտոնային դատարանը նույնիսկ այնքան հեռու էր գնացել, որ անձամբ նրա նկատմամբ ֆորմալ դատական արգելք էր սահմանել, որով նրան պետք է մեղադրանք առաջադրվեր: Հետևաբար, չի կարելի ասել, որ ազգային իշխանությունները պատշաճ կերպով չեն քննել ու զբաղվել իրավիճակով ինչպես պահանջում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, և ոչ էլ դիմողի կյանքը փրկելու նրանց ձգտումը կասկածի տեղիք է տալիս: Ավելին, որևէ կերպ չի հաստատվել, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում դիմողի նկատմամբ չի ցուցաբերվել այն նույն խնամքը, որը նա կարժանանար, եթե հացադուլ սկսեր բանտից դուրս: Եզրակացություն. անընդունելի (ակնհայտ անհիմն): 3-րդ հոդված. Ինչ վերաբերում է դիմողին հարկադրաբար կերակրելու որոշմանը, չի հաստատվել, որ այն փաստացի ի կատար է ածվել: Անդրադառնալով բժշկական անհրաժեշտությանը` դիմողին հարկադրաբար կերակրելու կարգադրությունն արվել էր այն ժամանակ, երբ նրա առողջական վիճակը սկսել էր անհանգստանալու առիթ տալ և ի կատար էր ածվելու հիվանդանոցում՝ համապատասխան որակավորման բժիշկների թիմի կողմից` ապահովված նման դեպքերին առնչվող սարքավորումներով. բժիշկների կողմից արտահայտված առարկություններն առավելապես էթիկական բնույթի էին, քան՝ բժշկական: Քանի որ առկա են ընթացակարգային երաշխիքներ, ուստի հացադուլում գտնվող դատապարտյալների վիճակը կարգավորող կանոնները չեն պարունակում հարկադրաբար կերակրելու վերաբերյալ հատուկ դրույթներ: Այնուամենայնիվ, որոշումները, որոնք բժշկից պահանջում էին զննել հիվանդին՝ նրա հարկադրաբար կերակրելն սկսելու համար, հիմնված էին Դաշնային դատարանի 2010 թվականի օգոստոսի 26-ի դատավճռի վրա, որը խորությամբ քննել էր հարցը և հաստատել մի քանի սկզբունքներ, որոնք այդուհետ ներկայացնում էին այդ ոլորտում շվեյցարական իրավունքի էությունը: Դաշնային դատարանը հաշվի էր առել նաև Դաշնային Սահմանադրության ընդհանուր իրավակարգավորող դրույթը՝ բավարար իրավական հիմք ապահովելու համար, որը թույլ է տալիս անդառնալի և անմիջական վտանգի դեպքում այլ միջոցներով, որոնք սահմանված չեն օրենսդրությամբ, սահմանափակել անձի հիմնարար իրավունքները: Դատարանն արդեն գտել է, որ նման դրույթը բավարարում է կանխատեսելիության, որոշակիության և համաչափության պահանջները: Այսպիսով, եթե նույնիսկ դիմողին հարկադրաբար կերակրելու որոշումն ի կատար էր ածվել, սակայն նա չէր դադարեցրել իր հացադուլը, հիմքեր չկան ապրիորի պնդելու, որ դա հանգեցրել է այնպիսի վերաբերմունքի, որը գերազանցում է խստության նվազագույն սահմանը` նախատեսված Կոնվենցիայի 3-րդ հոդվածով: Այդ իրավիճակում յուրաքանչյուր նման գնահատական ակնհայտ չարաշահում կլինի: Եզրակացություն . անընդունելի (ակնհայտ անհիմն): (Տես նաև՝ Հորոզն ընդդեմ Թուրքիայի, թիվ 1639/03, 2009 թվականի մարտի 31, Տեղեկատվական նշում թիվ 117, և Նևմերժիցկին ընդդեմ Ուկրաինայի, թիվ 54825/00, 2005 թվականի ապրիլի 5, Տեղեկատվական նշում թիվ 74) Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար © Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` [email protected] . © Council of Europe/European Court of Human Rights, 2014 The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected] . ©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014 Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected] .