No violation of Art. 5-1;Remainder inadmissible; No violation: 5;5-1
Volltext (verifizierbarer Originaltext)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին: © Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document. © Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document. Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 142 2011թ. հունիս Ադամովն ընդդեմ Շվեյցարիայի
- 3052/06 Վճիռ – 21.6.2011 [II բաժանմունք] 5-րդ հոդված 5-րդ հոդվածի 1-ին մաս Էքստրադիցիա Ռուսաստանի Դաշնության նախկին նախարարի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ հանձնման ընթացքում կալանավորումը, ով անձնական պատճառներով Շվեյցարիա այցելելիս քրեական գործով ներգրավվել է որպես վկա. խախտում առկա չէ։ Գործի փաստական հանգամանքները
– 2004 թվականին ԱՄՆ-ում դիմողի դեմ քրեական վարույթ է հարուցվել դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, որը տրամադրվել էր ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին, երբ դիմողը եղել է Ռուսաստանի միջուկային էներգետիկայի նախարարը: 2005 թվականի փետրվարի 11-ին նա ձեռք է բերում շվեյցարական չորսամյա մուտքի արտոնագիր, որի համար նա հատուկ էր դիմել դստերն այցելելու համար, ով բնակվում էր Բեռնում: 2002 թվականի փետրվարի 21-ին փողոերի լվացման համար Շվեյցարիայում քրեական վարույթ է հարուցվում նրս դստեր նկատմամբ: Կասկածները գլխավորապես վերաբերում էին այն գումարներին, որը նա, իբր թե ստանում էր դիմողից: Իր դստեր փաստաբանի միջոցով դիմողը հայտնում է, որ պատրաստ է հարցաքննության ենթարկվել Շվեյցարիայում` քննող դատավորի կողմից և մատնացույց է արել այն ժամանակահատվածը, երբ պլանավորել էր բոլոր դեպքերում լինել Շվեյցարիայում: Այդ ժամանակահատվածի համար քննող դատավորն առաջարկել է 2 հնարավոր ամսաթվեր հարցաքննության համար: 2005 թվականի ապրիլի 20-ին` Շվեյցարիա ժամանելուց հետո, դիմողը հայտնել է, որ նախընտրում է մայիսի 2-ը: Դատավորն անմիջապես ծանուցում է ուղարկել, որն առաքվել է դիմողի դստեր անձնական հասցեով: 2005 թվականի ապրիլի 28-ին քննող դատավորը հաղորդակցվել է Պենսիլվանիայի հանրային դատախազի հետ որևէ տեղեկատվություն հայտնաբերելու համար, որը կարող էր օգտակար լինել դիմողի դստեր դեմ հարուցված քրեական վարույթի համար: Հաղորդակցության ընթացքում դատավորը նշել է, որ դիմողին հարցաքննելու է մայիսի 2-ին: 2005 թվականի ապրիլի 29-ին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Շվեյցարիայի արդարադատության ֆեդերալ գրասենյակին Շվեյցարիայի և ԱՄՆ-ի միջև 1990 թվականի նոյեմբերի 14-ին կնքված հանձնման մասին պայմանագրին համապատասխան ուղարկում է դիմողի նախնական ձերբակալման մասին միջնորդություն: Նույն օրն Արդարադատության դաշնային գրասենյակն ընդունում է դիմողի անհապաղ ձերբակալման վերաբերյալ որոշում, որն ուղարկվում է քննող դատավորին: 2005 թվականի մայիսի 2-ին` հարցաքննությունից հետո, քննող դատավորը նրան տեղեկացնում է, որ նա արգելանքի տակ է` ձերբակալված է, և նա ոստիկանության կողմից անմիջապես տեղափոխվում է Բեռնի բանտ: 2005 թվականի մայիսի 3-ին Արդարադատության դաշնային գրասենյակը հանձնման նպատակով կայացնում է դիմողին նախնական կալանքի տակ վերցնելու մասին որոշում, որը դիմողին է հանձնվում հաջորդ օրը: 2005 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանը նույնպես դիմում է նրա հանձնման համար: 2005 թվականի հունիսի 9-ին Դաշնային քրեական դատարանը բավարարում է դիմողի վերաքննիչ բողոքը և վերացնում է հանձնման համար նրա ձերբակալման մասին որոշումը: 2005 թվականի հուլիսի 14-ին որոշումը բեկանվում է Դաշնային դատարանի կողմից: Հաշվի առնելով այն, որ դիմողը Շվեյցարիա էր այցելել անձնական նպատակներով (տեսակցելու իր դստերը) ու բիզնեսի համար և ոչ թե քրեական վարույթում որպես վկա ցուցմունք տալու համար, Դաշնային դատարանը գտել էր, որ համարժեք չէ կիրառելու > մասին դրույթը և, հետևաբար, գտել էր, որ նա կարող էր ձերբակալվել: 2005 թվականի հունիսի վերջին ԱՄՆ իշխանությունները Շվեյցարիայի իշխանություններին են ներկայացրել հանձնման մասին ձևական խնդրանքը: Դիմողը կալանքի տակ է մնացել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 30-ը և հետո Դաշնային դատարանի վարչական որոշման հիման վերջնականապես հանձնվել է Ռուսաստանին, քանի որ Դաշնային դատարանը գտել էր, որ նախապատվությունը պետք է տրվեր հանձնման վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքին, քանի որ դիմողը Ռուսաստանի քաղաքացի էր և նրան մեղադրանք էր առաջադրվել այդ պետության տարածքում հանցագործություններ կատարելու համար: 2007 թվականին Դաշնային քրեական դատարանը մերժել է դիմողի անօրինական կալանքի համար փոխհատուցման վերաբերյալ հայցը: Իրավունքի հարցեր
– 5-րդ հոդվածի 1-ին մասի (f) կետ: Դիմողի արգելանքի է վերցվել հանձնման նպատակով` ինչպես թույլատրված է այդ դրույթի ներքո: Հանգամանքը, որ նա ձերբակալվել էր ԱՄՆ հանձնվելու համար, բայց, վերջիվերջո, հանձնվել էր Ռուսաստանին, որևէ նշանակություն չունի (դա հիմք չի տալիս արձանագրելու, թե կալանքն արդյոք անօրինական է եղել). Սույն գործով նշված անձեռնմխելիության երաշխիքի դրույթի նպատակը կայանում է նրանում, որ երաշխավորվի, որ վկան, ումից պահանջում են հարցաքննվել մեկ այլ երկրում, առանց հանձնման նյութական և ընթացակարգային պայմանների ուսումնասիրության չձերբակալվի այնտեղ: Ուստի վկան անձեռնմխելիության երաշխիք ունի և չի կարող հետապնդվել կամ ձերբակալվել այն արարքների համար, որոնք նա գործել է նախքան հայցվող պետությունից վտարվելը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե դիմողը կարող է հիմնվել այս դրույթի վրա, ապա նա Շվեյցարիա չի մեկնել իր դստեր դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում հատուկ ցուցմունք տալու համար: Ընդհակառակը, քննող դատավորին ուղղված` 2005 թվականի մայիսի 2-ի հայտարարության մեջ նա հստակ նշել է, որ նա ազատորեն ընտրել է այցելել Շվեյցարիա անձնական նպատակներով (այցելելու իր դստերը) և բիզնեսի համար: Այդ վարկածը հաստատվում է այն հոդվածով, որը նա գրել էր ռուսաստանյան թերթի համար: Ավելին, Շվեյցարիայի իշխանություններին չի ներկայացվել որևէ ծանուցում, որն ուղարկվել էր նրան իր գրանցման վայրի պետության հասցեով, ինչպես պահանջվում է համապատասխան ներպետական և միջազգային դրույթներով անձեռնմխելիության երաշխիքից օգտվելու համար: Ծանուցումը նրան ուղարկվել էր 2005 թվականի մայիսի 2-ին` քննող դատավորի կողմից, նրա դստեր բնակարանի հասցեով այն ժամանակ, երբ նա արդեն Շվեյցարիայում էր: Քանի որ սույն գործը չի ներառել որևէ միջպետական համագործակցություն` համաձայն փոխադարձ օգնության մասին համաձայնագրերի, պատճառ չի եղել դիմողին պաշտպանելու ձերբակալությունից կամ հետապնդումից նախկինում կատարած արարքների համար և, հետևաբար, անձեռնմխելիության երաշխիքի մասին դրույթը սույն գործով կիրառելի չէ: Դիմողը, ով հաճախ Ռուսաստանից դուրս ճամփորդում էր և նրա համար մատչելի էին փաստաբանները, պետք է տեղյակ լիներ արտասահման մեկնելու վտանգների մասին, հատկապես քրեական վարույթների վերաբերյալ, որոնք նրա դեմ հարուցվել էին Միացյալ Նահանգներում: Չի հիմնավորվել, որ նա, երբ համաձայնել է ցուցմունք տալ քննող դատավորին, նա անձամբ բարձրացրել է անձեռնմխելիության երաշխիքի պաշտպանության հարցը: Համաձայնելով մեկնել Շվեյցարիա` առանց հիմնվելու փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ համապատասխան միջազգային մեխանիզմների վրա, նա գիտակցաբար հրաժարվել է այն անձեռնմխելիության առավելությունից, որը ծագում է անձեռնմխելիության երաշխիքի վերաբերյալ դրույթից: Ինչ վերաբերում է նրա փաստարկին, որ Շվեյցարիայի իշխանությունները խաբել են` իրեն նպատակ ունենալով զրկել իրեն անձեռնմխելիությունից, ապա դա հիմնված էր այն տեղեկատվության վրա, որ նա մեկնում է Շվեյցարիա անձնական նպատակներով և բիզնեսի համար, և որ նա պատրաստվում էր ցուցմունք տալ իր դստեր վերաբերյալ գործով և քննող դատավորը նրան ծանուցել է` նրան թողնելով օրվա ընտրությունը: Հետևաբար, դատավորը չի խաբել նրան և բերել Շվեյցարիա: Ավելին, նրա դստեր վերաբերյալ վարույթի կապակցությամբ տեղեկացնելով Միացյալ Նահանգների իշխանություններին, որ դիմողը Շվեյցարիայում է, Շվեյցարիայի իշխանություններն անբարեխղճորեն չեն գործել նրա դեմ, քանի որ նրանք պարզապես գործել են անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ երկու պետությունների միջև կնքված համագործակցության պայմանագրերին համապատասխան: Հետևաբար, դիմողի կալանքը, որը հիմնված էր օրինական ձերբակալման վերաբերյալ որոշման վրա` կայացված անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի մասին միջպետական համագործակցության նպատակներով, չէր խախտել անձեռնմխելիության երաշխիքի մասին դրույթը կամ չէր հակասել բարեխղճության սկզբունքին: Եզրակացություն. խախտում առկա չէ (4 ձայնով` ընդդեմ 3-ի)։ Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար © Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (www.coe.int/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.echr.coe.int), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` [email protected] © Council of Europe/European Court of Human Rights, 2013 The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (www.coe.int/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http://hudoc.echr.coe.int) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact [email protected] . ©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013 Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (www.coe.int/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http://hudoc.echr.coe.int), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : [email protected] .